Արտառոց դեպք՝ Երևանում․ ոչ սթափ վիճակում գտնվող «стоянщик»-ը իրեն վստահված «Nissan Tiida»-ով բախվել է «Opel»-ին, ապա հաստաբուն ծառին և երկաթե ճաղավանդակին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 29-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։20-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում Երևանի բնակիչ 41-ամյա Աշոտ Ն․-ն իր վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայով բախվել է «Opel» մակնիշի ավտոմեքենային, արմատախիլ արել ծառը և բախվել երկաթե ճաղավանդակին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Աշոտ Ստեփանյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Կարեն Գալստյանը և Մկրտիչ Հակոբյանը։
Տեղում պարզվել է, որ ավտոմեքենան պատկանում է Արարատի մարզի բնակիչ 31-ամյա Ջեմմա Ա․-ին, ով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի ծառայողներին ու պարեկներին հայտնել է, որ նույն օրը ժամը 10:25-ի սահմաններում Երևան քաղաքի Խորենացի փողոցի 26 հասցեի մոտակայքում կայանել է իրեն պատկանող «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան և մեքենայի բանալիները վստահել կայանատեղին սպասարկող անհայտ անձին, ով էլ վստահությունը չարաշահելու միջոցով նույն օրը ավտոմեքենայով վթարի է ենթարկվել։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Աշոտ Ն․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ պարզվում է վթարի հետևանքով վնասված «Opel»-ի վարորդի ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել ոչ սթափ (խմած)։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։