Ավտովթար՝ Մասիս քաղաքում. 22-ամյա վարորդը «Nissan Tiida»-ով կոտրել է ճանապարհի երթևեկության ցուցանակն ու բախվել բնակչին պատկանող շինանյութի երկաթե ճաղավանդակին. օպերատիվ են գործել փրկարարներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 22-ամյա Գոռ Գ.-ն իր վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայով Մասիս քաղաքի Երևանյան և Հանրապետության փողոցների խաչերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել ճանապարհին տեղադրված երթևեկության ցուցանակը, ապա առաջ ընթացել և բախվել քաղաքացուն պատկանող շինանյութի երկաթե ցանցին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ դասակի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Հարությունյանի գլավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Սամվել Կարապետյանն ու կրտսեր պարեկ Վիրապ Գուլոյանը:
Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։