Երևանում Գրիգոր Բաղյանի անվան թիվ 141 դպրոցի շրջանավարտները Վերջին զանգը նշել են կեղտաջրերի պայմաններում. մի քանի շենքերի բնակիչներն ու դպրոցի կոլեկտիվը պատրաստվում են դիմել կտրուկ միջոցների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տևական ժամանակ է՝ SHAMSHYAN.com-ը բազմաթիվ զանգեր է ստանում Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի Գյուլիքեխվյան փողոցի բնակիչներից, թե նշված փողոցում գտնվող Գրիգոր Բաղյանի անվան թիվ 141 դպրոցի ուսուցչական կոլեկտիվից, սովորողներից ու ծնողներից, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում են, որ քանի տարի է՝ իրենք շնչում են գարշահոտ, քանի որ պատճառը հակասանիտարական վիճակն է:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին.
«Ամոթն էլ է լավ բան, երկար տարիներ է՝ էս հակասանիտարական, փնթի վիճակն է տիրում, անգամ հարևանությամբ գործող մի քանի հզոր էլեկտրաենթակայանի կողքով վախենում ենք անցնել:
Կեղտաջուրը էլեկատրաենթակայանի միջից էլ է անգամ դուրս գալիս և վախենում ենք, որ մարդ կհոսանքահարվի, էլ չենք ասում, որ հարևանությամբ գործում է դպրոց ու թե ուսուցչական կոլեկտիվը, թե աշակերտները այդ պայմաններում են գալիս դպրոց:
«Վեոլիա ջուրը» էն աստիճանի անպատասխանատվություն ցուցաբերի, որ երեխաները Վերջին զանգն արեցին էդ գարշահոտ վիճակում:
Վճարումները կանոնավոր կատարում ենք, բայց գոնե մի բան անեն, էս խնդիրը լուծվի, ուզում ենք հավատալ, որ Երևանի քաղաքապետարանը, Նոր Նորքի թաղապետարանը ու «վեոլա ջուր»-ը հաստատ էս խնդիրը կլուծեն:
Կեղտաջուրն անգամ հոսում ու մոտ 1 կմ գնում ու հասնում է մինչև գլխավոր փողոց, որտեղով անգամ քաղաքային տրանսպորտն է անցնում, հիմա որ ասենք էդ ձե բերած անտեր տրանսպորտն ինչու չեք այնպես անում, որ անցնի մաքուր ճանապարհով, կասեք՝ ասեցին:
Հիմա այստեղից պահանջում ենք, որպեսզի պատասխանատուները իրոք զբաղվեն գործով, իսկ գործը պահանջում է, որ էս հակասանիտարական, կեղտոտ վիճակը վերացնեն, հակառակ դեպքում մի քանի շենքերի բնակիչներով, դպրոցական կոլեկտիվով ու աշակերտներով կդիմենք կտրուկ քայլերի»:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։