211652_close_icon
views-count20785 դիտում article-date 17:56 02-04-2025

Վանաձորի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 27 հիմնական դպրոցի ողջ կոլեկտիվը , ծնողներն ու աշակերտները ջերմորեն շնորհավորում են Սյուզաննա Մալումյանին դպրոցի տնօրենի պաշտոնում

Վանաձորի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 27 հիմնական դպրոցի ողջ կոլեկտիվը , ծնողներն ու աշակերտները ջերմորեն շնորհավորում են Սյուզաննա Մալումյանին դպրոցի տնօրենի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Սիրելի’ ընկեր Մալումյան ,պատասխանատու այս աշխատանքում մաղթում ենք Ձեզ համբերություն ու բարի կառավարում:

Դուք աշխատասեր ու հարգված փոխտնօրենի ,անբասիր ու կիրթ ուսուցչի վառ օրինակ եք, ով իր ազնիվ էությամբ, խորը գիտելիքներով ,աշխատասիրությամբ, նվիրվածությամբ, ջանասեր ու նպատակասլաց տեսակով , հսկայական մի պատմություն է կերտել, ով իր տեսակով արժանի է հարգանքի ու հիացմունքի:

Եղե’ք առողջ, երջանիկ և շարունակեք Ձեր հարուստ և կենսուրախ ներկայությամբ զարդարել մեր դպրոցը արդեն տնօրենի պաշտոնում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր