211652_close_icon

Երևանում մեծ շուքով տոնեցին հայ մեծանուն աշուղ Սայաթ-Նովային նվիրված Վարդատոնը. աշուղի հուշարձանին վարդեր խոնարհեցին ու կենդանի կատարմամբ տեղի ունեցավ աշուղական համերգ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count4280 դիտում article-date 22:48 25-05-2025
Այսօր՝ մայիսի 25-ին, Երևանում մեծ շուքով տոնեցին հայ մեծանուն աշուղ Սայաթ – Նովային նվիրված Վարդատոնը։
  
Այն առաջին անգամ տոնել են 1914 թվականին Թբիլիսիում՝ հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի, գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանի և վրացի բանաստեղծ, գրականագետ Իոսեբ Գրիշաշվիլու նախաձեռնությամբ։

Այդ օրը Սուրբ Գևորգ եկեղեցու բակում տոնի մասնակիցները կարմիր վարդեր են դնում Սայաթ-Նովայի շիրիմին, լսում նրա ստեղծագործությունները։
 
«Սայաթ – Նովա» մշակութային միությունը, պահպանելով այս գեղեցիկ ավանդույթը, 2004թ. սկսած Երևանում ևս մեծ շուքով տոնում է  հայ մեծանուն աշուղ Սայաթ – Նովային նվիրված Վարդատոնը:

Հանդիսության  մասնակիցները  երգերի  ուղեկցությամբ քայլում են Սայաթ – Նովայի  հուշարձանի  մոտ, որտեղ մեկական վարդ են դնում նրա հուշարձանին:

Իսկ տոնակատարության ավարտին, Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայի մուտքի մոտ տեղի է ունենում ՀՀ Հանրային ռադիոյի «Սայաթ – Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլի գեղեցիկ համերգը:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր