211652_close_icon

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. Նոր Հաճնի կամրջի մոտ բախվել են «Jeep»-ն ու «Mercedes»-ը. վերջինը հայտնվել է երկաթե արգելապատնեշի վրա, «Jeep»-ի շարժիչն էլ պոկվել ու շպրտվել է. կա 6 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count47920 դիտում article-date 15:27 02-11-2025
Այսօր՝ նոյեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում Աբովյան քաղաքից դեպի Նոր Հաճն տանող ճանապարհին՝ կամրջի հարևանությամբ, բախվել են «Mercedes» և «Jeep» մակնիշի ավտոմեքենաները: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, վթարի հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատի մարզային փրկարարական վարչութան, ինչպես նաև փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը: 

Քաղաքացիները նշում էին, որ օպերատիվ են գործել նաև «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը: 
 
Վիրավորներից մի քանիսին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարրները, բժիշկներն էլ նրանց մինչև Աբովյանի և Երևանի տարբեր հիվանդանոցներ տեղափոխելը, տեղում անհրաժեշտ բւոժօգնությունն են ցուցաբերել: 

Վիրավորներին հիվանդանոցներ են ուղեկցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանը, գումարտակի ծառայության Ավագ տեսուչ Արտակ Ասատրյանը, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանը և նույն գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանը: 
 
Վերջինը նաև հիվանդանոցից վերադարձել է դեպքի վայր: 
 
Տարածքը պարեկները սահմանազատել են: 
 
Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝  վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի և հատկապես կարևաոր գործերով ավագ քննիչ Տիգրան Բաղյանի գլխավորությամբ: 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը: 

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Mercedes»-ը հայտնվել է ճամփեզրին տեղադրված երկաթե արգելապատնեշի վրա, իսկ «Jeep»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին, «Jeep»-ի շարժիչն էլ պոկվել ու շպրտվել է: 
 
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր