211652_close_icon

Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ Վանաձորում տուն է փլուզվել․ փրկարարները փլատակների տակից դուրս են բերել քաղաքացու մարմին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count32591 դիտում article-date 18:42 03-11-2025
Այսօր՝ նոյեմբերի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասի Լեռնային փողոցի 13 հասցեում տեղի է ունեցել փլուզում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ՝ ջոկատի հրամանատար Հովիկ Սահակյանի և ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Արմեն Դունամալյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ վաշտի հրամանատար Հրաչ Ամիրխանյանի, դասակի հրամանատար Արսեն Չոբանյանի գլխավորությամբ։
 
Դեպքի վայր է ժամանել նաև «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Դեպքի վայր են ժամանել Վանաձորի համայնքապետարանի կոմունալ բաժնի պետ Բենիկ Նազարյանը և «Սեբաստիա» համատիրության նախագահ Տիգրան Մելքոնյանը։

Փրկարարները մի քանի ժամ տևած որոնողական աշխատանքների արդյունքում փլատակների տակից դուրս են բելեր քաղաքացու դի։

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։

Դեպքի մասին ոստիկանության Տարոնի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Արմիեն Դանիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+

Նմանատիպ նյութեր