211652_close_icon

Արտակարգ իրավիճակ՝ Երևանում. Ազատության պողոտան մի քանի օր է՝ ողողված են կեղտաջրերով. քաղաքացիներն էլ ամենաքաղցր խոսքերն են ուղղում Տիգրան Ավինյանին ու «Վեոլիա ջրին». գարշահոտն էլ զգացվում է մի քանի 100 մետրից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count11534 դիտում article-date 14:07 03-11-2025
Արդեն մի քանի օր է՝ SHAMSHYAN.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում քաղաքացիիներից, ովքեր արդարացիորեն իրենց զայրույթն են ուղղում Երևանի քաղաքապետարանի և «Վելոիա ջուր» ընկերության հասցեին:  

Այսօր՝ նոյեմբերի 3-ին, ըստ բնակիչների հայտնածի, 1 շաբաթից ավելի է՝ Պարույր Սևակ փողոցից դեպի Ազատության պողոտա տանող հատվածում, որտեղից էլ մինչև Ադոնց, Ահարոնյան փողոցների խաչմերուկ, ոստիկանության Արաբկիրի բաժնի մոտ վնասված կոյուղատարից դուրս եկող կեղտաջուրը հոսում ու ողջ տարածքում առաջացնում է գարշահոտություն ու հակասանիտարական վիճակ: 
 
Կեղտաջրերը հասնում են անգամ քաղաքային տրանսպորտի համար նախատեսված կանգառներ, հետոիտնային անցումներ ու մարդիկ չգիտեն՝ ինչպես նստեն տրանսպորտ կամ ինչպես անցնեն հետիոտնի համար նախատեսված վայրով: 
 
Քաղաքացիները, չակերտավոր ասած, քաղցր խոսքեր էին ուղղում պատասխանատուներին, ասելով, որ 21-րդ դարում աշխարհի հնագույն մայրաքաղաքներից մեկում նման բարձիթողի վիճակ է: 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր