Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ հրդեհ է բռնկվել Վանաձորում հայտնի տնակային ավանում․ ժամանել են մեծ թվով հրշեջ-փրկարարներ․ պարեկները սահմանազատել են տարածքը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նոյեմբերի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաղրամյան 11 հասցեում՝ տնակային ավանում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 4 մարտական հաշվարկ՝ վարչության պետի տեղակալներ Դավիթ Գևորգյանի, Վաչե Եղիազարյանի, ջոկատի հրամանատար Հովիկ Սահակյանի և խմբի պետ Արեն Փիլոյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 4-րդ դասակի պարեկները՝ վաշտի հրամանատար Հրաչ Ամիրխանյանի և դասակի հրամանատար Անդրանիկ Չոբանյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Իրինա Դանիելյանը և Սուրեն Յարալյանը։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Հրշեջ-փրկարարները նախ կանխել են հրդեհի տարածումը, ապա մարել այն։
Այրվել են եռամուտք բնակելի տնակի (մոտ 240 քմ) երկրորդ մուտքի բնակարանը՝ գույքով, տանիքը՝ մասամբ (մոտ 72 քմ), տանիքի փայտե կառուցատարրերի 60 քմ հատվածը ջերմահարվել է։
Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Լուսանկարները ու տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։