Լրանում է «Նարեկացի» արվեստի միության 12-րդ տարեդարձը. այս տարին նվիրված է հայ աշուղ-բանաստեղծ Սայաթ-Նովային
Սեպտեմբերի 5-ին լրանում է «Նարեկացի» արվեստի միության 12-րդ տարեդարձը:
Միությունը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, յուրաքանչյուր տարի իր տարեդարձը նվիրում է հայ մեծանուն արվեստագետներից մեկին և ներկայանում նրա ստեղծագործական գործունեությանը նվիրված միջոցառումներով:
Այս տարին նվիրված է հայ աշուղ-բանաստեղծ Սայաթ-Նովային:
Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա միջոցառում՝ նվիրված միության 12-րդ տարեդարձին, որի ժամանակ ելույթ կունենան «Նարեկացի» ժողովրդական գործիքների նվագախումբը, «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը, «Նժդեհ» ազգագրական պարի խումբը և «Նարեկացի» արվեստի միության գեղարվեստական ղեկավար Լուսինե Ազարյանը ( նվագակցող` Հարություն Թագվորյան):
Տեղի կունենա նաև բացառիկ ցուցահանդեսի բացում: Կցուցադրվեն նկարիչ Հրաչյա Ռուխկյանի` Սայաթ-Նովայի դիմանկարները, ինչպես նաև Սայաթ-Նովայի ընդօրինակած ձեռագիր 3 մատյաններից՝ «Մատյան ողբերգության», «Աստվածաշունչ», «Դավթար», մեզ հասած փաստագրական ֆոտոնյութեր: