Երևանը նշեց Վարդատոնը. այն նվիրված էր Սայաթ-Նովային. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 24-ին, Վարդատոն էր Երևանում: Վարդատոնը նվիրված է Սայաթ-Նովային: Այն առաջին անգամ տոնել են 1914 թվականին՝ Թբիլիսիյում՝ Հովհաննես Թումանյանի և գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանի նախաձեռնությամբ:
Ավանդաբար ամեն տարի Թբիլիսիյում մայիս ամսվա վերջին կիրակին նշվում է իբրև Սայաթ Նովայի հիշատակի օր՝ Վարդատոն:
Մասնակիցները գալիս են մեկական վարդ դնելու Սայաթ-Նովայի շիրիմին: Սկսած 2005թ.-ից մայիսի նախավերջին կիրակին «Սայաթ-Նովա» մշակութային միությունը Վարդատոնը նշում է նաև Երևանում:
Սայաթ-Նովայի հուշարձանի մոտ այսօր ոգեկոչման արարողության ընթացքում ելույթներ ունեցան մերօրյա աշուղներ, արվեստագետներ:
Միջոցառումը շարունակվեց ՀՀ հանրային ռադիոյի Սայաթ-Նովա աշուղական երգի վաստակավոր անսամբլի և գեղարվեստական խմբերի համերգային ծրագրով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի