Խոշոր ու ողբերգական ավտովթար` Շիրակի մարզում. Մայիսյան բնակավայրում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Kia»-ն. կա 1 զոհ, 1 վիրավոր. ժամանել է Շիրակի մարզպետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ. (ԼՐԱՑՎԱԾ)
Այսօր` մայիսի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Մայիսյան բնակավայրի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են 2 «Mercedes » և «Kia» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:
Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների` օպերատիվորեն ժամանած Գյումրու շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու ՀՀ ներքին գործերի նախարարության Շիրակի մարզի փրկարար ծառայության փրկարարները:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները` գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի գլխավորությամբ:
Վթարի մասին Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը` վարչության պետ Աղասի Իսահակյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով` ավտոմեքենաները տեղափոխվում են հատուկ պահպանվող տարածք:
Դեպքի վայր է ժամանել նաև Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ «Kia»-ն վարել է Գյումրի քաղաքի բնակիչ 32-ամյա Սուրիկ Մարտիրոսյանը, իսկ «Mercedes» մակնիշի «37 GS 282» համարանիշի ավտոմեքենան վարել է Գյումրիի բնակիչ 19-ամյա Արտուշ Աթանեսյանը և բախումը տեղի է ունեցել նշված ավտոմեքենաների միջև, որից հետո նշված ավտոմեքենաներից մեկը բախվել է ճամփեզրին կայանված, Գյումրիի բնակիչ 44-ամյա Մկրտիչ Տեր-Ավագյանին պատկանղ «Mercedes» մակնիշի ավտոմեքենային:
Վթարի հետևանքով «Kia»-ի վարորդը տեղում մահացել է, իսկ «Mercedes»-ի վարորդ Ա. Աթանեսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն:
Լուսանկարներն ու տեսանյութը` Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։