276711 դիտում
19:07 03-10-2023
Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. բախվել են Mitsubishi Grandis-ն ու Nissan Tiida-ն. կա 3 զոհ, 7 վիրավոր. ժամանել են Շիրակի մարզպետը, մարզի դատախազն ու մարզի դատախազության դատախազը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 93 կմ հատվածում բախվել են Mitsubishi Grandis և Nissan Tiida մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել են, 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի և Մարալիկի բժշկական կենտրոններ:
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, Շիրակի մարզային փրկարարական վարչության փրկարարները:
Մի քանիսին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա:
Դեպքի վայր են ժամանել Շիրակի մարզի դատախազ Արմեն Չիչոյանն ու Շիրակի մարզի դատախազության դատախազ Սարգիս Պետրոսյանը։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետ Հարություն Ադամյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Մանանդյանի և հատկապես կարևոր գործերով քննիչներ Արտուշ Հարությունյանի, Վոլոդյա Լոռեցյանի և Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը:
Վթարի փաստով Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արթիկի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Դեպքի վայր է ժամանել նաև Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 215+
215+