211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Երազ» բնակելի թաղամասի նորակառույց շինհրապարակում ինչ-որ իր ընկել է քաղաքացու գլխին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

views-count47722 դիտում article-date 12:33 20-05-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով մայիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Շիրվանզադեի փողոցի «Երազ» թաղամասում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ ստացած «գլխի գագաթային շրջանի պատռած վերք, ձախ գագաթոսկորի կորտիկալ շերտի ներհրված գծային կոտրվածք» ախտորոշմամբ հարազատների կողմից «Էջմիածին» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել Երևանի բնակիչ 53-ամյա Աևադա Ս․-ն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները պարզել են, որ տղամարդը «Երազ» թաղամասում գլուխը բետոնին հարվածելու հետևանքով «ԳՈՒՎ» ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ հրաժարվել է հետագա բուժումից, այնուհետև դիմել է «Էջմիածին» բժշկական կենտրոն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 11։30-ի սահմաններում «Երազ» բնակելի թաղամասի նորակառույց շինհրապարակում անհայտ հանգամանքներում ինչ-որ իր է ընկել Սևադա Ս․-ի գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության  Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր