211652_close_icon
views-count18026 դիտում article-date 18:46 02-10-2024

Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի դպրոցում․ 14-ամյա երեխան բռունցքով հարվածել է համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մարտունու բաժին են զանգահարել «Մարտունի» բժշկական կենտրոնից և հայտնել, որ դպրոցում վայր ընկնելու հետևանքով «Փակ գանգուղեղային վնասվածք հարցականով, գլխուղեղի ցնցում հարցականով» ախտորոշմամբ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել Գեղարքունիքի մարզի բնակիչ 13-ամյա Ա․ Պ․-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների կողմից կատարված ստուգողական գործողությունների ընթացքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 12։00-ի սահմաններում, մարզի գյուղերից մեկի միջնակարգ դպրոցում առաջացած վիճաբանության ընթացքում Գեղարքունիքի մարզի բնակիչ 14-ամյա Դ․ Ա․-ն մեկ անգամ բռունցքով հարվածել է Ա. Պ․-ի գլխին՝ պատճառելով վնասվածք:

Դեպքի փաստով ոստիկանության Մարտունու բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր