211652_close_icon

Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 40-ամյա վարորդը Աշտարակի կամրջի հարևանությամբ կցորդիչով բեռնատարով բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ փակել երթևեկելի գոտին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count10654 դիտում article-date 19:48 13-05-2025
Այսօր՝ մայիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 19 կմ հատվածում, Աշտարակի կամրջի հարևանությամբ Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Աշոտ Մ․-ն իր վարած «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին և մասամբ փակել երթևեկելի գոտին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և քաղաքացիների հետ այն տեղափոխել երթևեկելի գոտի։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Արգամ Մելիքյանի և վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի կրտսեր պարեկներ Ռաֆայել Գալստյանը և Գոռ Պողոսյանը։

Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+

Նմանատիպ նյութեր