Ավտովթար՝ Լոռու մարզում․ Ֆիոլետովո գյուղում 54-ամյա վարորդը կցորդիչով բեռնատարով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշներին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Ֆիոլետովո գյուղի վարչական տարածքում, Երևանի բնակիչ 54-ամյա Անդրանիկ Դ․-ն իր վարած «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել է բետոնե արգելապատնեշներին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդին օպերատիվորեն ժամանած «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 5-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, վաշտի հրամանատար Հրաչ Ամիրխանյանի և դասակի հրամանատար Ֆելիքս Բարեքյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Թորգոմ Դունամալյանը և կրտսեր պարեկ Էդվարդ Պապիկյանը։
Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։