211652_close_icon
views-count1738 դիտում article-date 19:41 07-09-2026

Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ «Hyundai»-ն Աշտարակի կամրջի հարևանությամբ հայտնվել է ջրափոսում, ապա բախվել երկաթե արգելապատնեշներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ սեպտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21:00-ի սահմաններում «Hyundai» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ դեպի Երևան ընթանալիս՝ Աշտարակի կամրջի հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները, ովքեր տեղում պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։

Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են  կազմվում։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վթարի պատճառը եղել է անձրևի հետևանքով ճանապարհին կուտակված ջուրը, ու երբ ավտոմեքենան հայտնվել է այդ ջրում, վարորդը չի կարողացել կառավարել ավտոմեքենան և վթարի է ենթարկվել։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր