211652_close_icon

Երևանում տղամարդը դիմել է քննչական բաժին և հայտնել, որ 2019 թվականին «Սպասարկում» ՊՈԱԿ-ից իրեն ազատել են աշխատանքից, իսկ ստորագրությունները իրենը չեն և ինքը թերթիկում նշված գումարները չի ստացել

views-count5257 դիտում article-date 12:12 10-05-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլիի 11-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնից տեղեկություն է ստացվել, որ Հովհաննես Ն․-ն հանցանքի մասին հաղորդում է տվել, որ 2019թ. հուլիսի 19-ին աշխատանքի է ընդունվել «Սպասարկում» ՊՈԱԿ-ում՝ որպես բանվոր:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հովհաննես Մ․-ն հայտնել է, որ 2019թ. իրեն ազատել են աշխատանքից և իր փաստաթղթերի մեջ բացակայել է իր ստորագրությունը, իսկ առկա ստորագրությունները իրեն չեն պատկանում: Բացի այդ՝ տրված վճարային թերթիկներում գրված են տարբեր գումարներ, որը նա չի ստացել:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր