211652_close_icon

Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկաններին և հայտնել, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բժիշկը իրեն վիրահատել է և դուրս գրել, սակայն ինքը իրեն լավ չի զգում

views-count29281 դիտում article-date 11:22 16-07-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 3-ի ժամը 12։35-ի սահմաններում Երևանի բնակիչ 42-ամյա Գոհար Բ․-ն դիմել է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժին և հայտնել, որ հունիսի 2-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում վիրահատվել է և իր վիրահատող բժիշկ Արտյոմ Մ․-ն, չկատարելով իր պարտականությունները, իրեն հունիսի 5-ին դուրս է գրել նշված բժշկական կենտրոնից, սակայն ինքը իրեն լավ չի զգում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյուքում պարզվել է, որ Արտյոմ Մ․-ն հանդիսանում է Երևանի բնակիչ 44-ամյա Արտյոմ Մաշուրյանը, ով աշխատում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, որպես գինեկոլոգիայի բաժանմունքի բժիշկ։

Ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր