Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բեռնատար «ГАЗель»-ում բռնկված հրդեհը տեսանելի էր մի քանի 100 մետրից․ ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ․ պարեկները սահմանազատել են տարածքը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մայիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փամբակ գյուղում ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ։
Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում, Լոռու մարզի բնակիչ 27-ամյա Արեն Պողոսյանի վարած բեռնատար «ГАЗель» մակնիշի ավտոմեքենայի խցիկում։
Հրշեջ-փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 5-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի, վաշտի հրամանատար Հրաչ Ամիրխանյանի և դասակի հրամանատար Ֆելիքս Բարեքյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Վիլյամս Մելիքյանը, պարեկ Դավիթ Մարգարյանը, կրտսեր պարեկներ Վաղինակ Սարգսյանը և Էդվարդ Պապիկյանը։
Հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
Այրվել է մեքենայի խցիկի և շարժիչի հատվածը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։