19926 դիտում
10:07 27-09-2024
Խոշոր հրդեհ՝ Մուսալեռ գյուղում. տանը և անասնագոմերում բռնկված կրակը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկ. պարեկները սահմանազատել են տարածքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 02:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մուսալեռ գյուղի Տիգրան Մեծ փողոցի թիվ 2-րդ տանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 3 մարտական հաշվարկ , ինչպես նաև Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, քանի որ լրացուցիչ օգնություն է խնդրել Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատի խմբի պետ Ղուկասյանը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վարդանուշ Միրզախանյանն ու Սեդրակ Մելիքյանը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ այրվել է չբնակեցված տունն ամբողջությամբ, տանը հարակից 2 անասնագոմերի տանիքներն ամբողջությամբ:
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է անասնագոմից դուրս բերել 4 խոզ:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Արավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1906 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)