19129 դիտում
16:34 05-11-2024
Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում. Ջանֆիդա գյուղում խոտի դեզում բռնկված կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ. պարեկները սահմանազատել են տարածքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 5-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջանֆիդա գյուղում անասնակեր է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են գյուղացիները և այս պահին էլ հրշեջները, գյուղացիներն ու անգամ ՊԾ Արմավիրի մարզի գումարտակի պարեկները պայքարում են կրակի տարածման դեմ:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, վաշտի հրամանատար Մանուկ Սարգսյանի և դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Նարեկ Գրիգորյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանը:
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է, ինչպես նաև պարզվում է սեփականատիրոջ ինքնությունը:
Այրվում է մոտ 1600 հակ անասնակեր. կրակն ու ծուխն էլ տեսանելի են մի քանի հարյուր մետրից:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սնբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+