211652_close_icon

Սահմանապահ զորքերի զինծառայողին ինքնասպանության հասցնելու գործով 1 անձ կալանավորվել է

views-count2911 դիտում article-date 18:57 05-05-2025
Սահմանապահ զորքերի զինծառայող Արթուր Ավետիսյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու գործով մեկ անձ կալանավորվել է։

Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից:

Նրա նկատմամբ հարուցվել է քրեալկան հետապնդում Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Ավելի վաղ ԱԱԾ֊ն հայտնել էր, որ ապրիլի 25-ին Սյունիքի մարզի ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներից մեկի ժամկետային զինծառայող Ա.Ա-ն, ըստ նախնական տվյալների՝ իրեն ամրակցված ինքնաձիգից ստանալով հրազենային վնասվածք՝ մահացել է։ Դեպքի առնչությամբ քրեական վարույթ է հարուցվել:

 

Նմանատիպ նյութեր