Քրեական ոստիկանների ու Շենգավիթի քննիչների հսկայածավալ աշխատանքի արդյունքում առեղծվածային դեպքի որոշ հանգամանքներ պարզվել են. ջրահեղձ եղած տղամարդու մարմինը ջրամբարում փնտրվում է, կասկածյալները հարազատ եղբայրներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ Քր.օր-ի 155 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական վարույթը նախաձեռնվել է ապրիլի 26-ին Երևանում տեղի ունեցած արտակարգ ու ողբերգական դեպքի փաստով, երբ Արցախի 3-րդ նրբանցքի մոտով հոսող ջրատարից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության աշխատակիցներ՝ Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Սարգիս Ս.-ն և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Նորայր Թ.-ն ջրամբարից դուրս էին բերել Երևանում հաշվառված 47-ամյա Սյուզաննա Կ.-ին, իսկ նրա հետ գտնվող՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 42-ամյա Ալիռեզա Ջավադ Շ.-ին ոստիկանները չէին կարողացել փրկել, քանի որ ջուրը քշել - տարել էր նրան։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն վարչության Երևանի քրեական վարչության ծառայողները, համագործակցելով Շենգավիթի քննչական բաժնի քննիչների հետ, իրականացրել են հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործունեություններ, որի արդյուքնում որոշ հանգամանքներ են պարզվել այս առեղծվածային դեպքից։
Ըստ տեղեկությունների, այդ օրը՝ ժամը 01:00-ի սահմաններում, Սյուզաննա Կ.-ն իր ընկերոջ՝ դեռևս որոնվող Ալիռեզա Ջավադ Շ.-ի հետ նոր Խարբերդի 19 հասցեից գինովցած վիճակում դուրս են եկել զբոսնելու, ապա հասնելով Արցախի 5-րդ փողոցի «Արտաշատի» ջրամբարի մոտ՝ ընկել են ջրամբարը, որտեղ արդեն նրանց օգնության են հասել ոստիկաններ Սարգիս Ս.-ն և Նորայր Թ.-ն., կնոջը կարողացել են դուրս բոլոր ջրից, իսկ տղամարդուն՝ ոչ։
Այնուհետև օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Սյուզաննա Կ.-ն և Ալիռեզա Ջավադ Շ.-ն գտնվելիս են եղել Արարատի մարզի Այնթապ գյուղում գործող «Ինեսա» սուպերմարկետի մոտ, որտեղ կանգնեցրել են «Opel» մակնիշի ավտոմեքենա, որի մեջ վարորդի հետ եղել է նաև մեկ այլ անձ, ապա նստել են այդ «Opel»-ը և ուղևորվել կենտրոնական փողոց, սակայն «Opel»-ի վարորդը երթուղին փոխել է և շարժվել են դեպի Արցախի 5-րդ փողոցի հարևանությամբ գտնվող «Արտաշատի» ջրամբարի ուղղությամբ, որտեղ էլ նրանց միջև ինչ-որ ընդհարում է տեղի ունեցել, որից հետո «Opel»-ի վարորդն ու ուղևորը դեպքի վայրից դիմել են փախուստի։
Քրեական ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ 21-ամյա Լ. Գ.-ն, իսկ ուղևորը եղել է Երևանի բնակիչ 25-ամյա Մ. Գ.-ն, ովքեր, երբ հասել են «Արտաշատի» ջրամբարի մոտ, վիճաբանություն է տեղի ունեցել նրանց միջև, որի ժամանակ Մ. Գ.-ն հրել է Ալիռեզա Ջավադ Շ-ին և նետել ջրատարը, ինչի հետևանքով էլ ջրատարը նրան քշել-տարել է:
Քրեական ոստիկաններին հաջողվել է Լ. և Մ. Գ-երին հայտնաբերել և այլ անձի կյանքի համար վտանգավոր եղանակով ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու հանցանքի կատարումը վկայող փաստերի հիման վրա հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել Մ. Գ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել ՀՀ Քր.օր-ի 155 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Ու մինչ քրեական ոստիկաններն ու քննիչները աշխատում էին, ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության, ինչպես նաև հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները մինչ այժմ շարունակում են որոնողական աշխատանքները՝ Ալիռեզա Ջավադ Շ.-ի մարմինը հայտնաբերելու ուղղությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով Լ. և Մ. Գ.-երը հարազատ եղբայրներ են, իսկ Լ. Գ.-ն ազատ է արձակվել։
Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ մանրամասներ այս առեղծվածային դեպքից չենք հայտնում։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 26-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության մեծ թվով ծառայողներ, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի և Երևանի ու Արտաշատի փրկարարական ջոկատների մեծ թվով փրկարարներ շարունակել էին որոնողական աշխատանքները՝ Արցախի 3-րդ նրբանցքի մոտով հոսող ջրատարն ընկած տղամարդու դին հայտնաբերելու ուղղությամբ։
Մոտ 8 կմ շառավղով, քրեական ոստիկանները հատուկ փրկարարները, փրկարարներն ու ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի համայնքային ոստիկանները և նրանց միացած ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները որոնողական աշխատանքներ էին կատարել և հիմնականում ոտքով, քանի որ ջրատարի հարևանությամբ ճանապարհն ամբողջությամբ «դարուփոս» էր, անձրևն էլ այն դարձրել էր ավելի անանցանելի ու մարդիկ այդ մի քանի կմ-ն խմբերի բաժանված որոնում էին։
Որոնողական աշխատողներին միացել էր նաև «Ջրառը», որտեղից էլ ժամանակավորապես ջրի հոսքը դադարեցրել էին ու մի քանի ժամ էր պահանջվել, մինչև ջրի մակարդակը նվազեր։
Ապրիլի 27-ին նույնպես փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները աշխատանքերը շարունակել էին։
Նրանց էին միացել նաև, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի կարգադրությամբ, Մասիսի քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցները, ովքեր իրենց հետ բերել էին նաև տրակտորներ, որոնցով մաքրում էին ջրատարը կեղտից։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լուսանկարները ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի