211652_close_icon

Ողբերգական դեպք Արարատի մարզում․ Ազատի ջրամբարում որոնվում է ջրահեղձ եղած 16-ամյա տղայի մարմինը․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count17797 դիտում article-date 14:22 27-07-2025
Այսօր՝ հուլիսի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատի ջրամբարում երեխա է ջրահեղձ եղել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը՝ խմբի պետ Սարգիս Բիձյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Այս պահին ՀՆՓԱԻԿ ջրասուզակը պատրաստվում է մտնել ջրամբար և կատարել որոնողական աշխատանքներ այն հատվածում, որտեղ, ըստ քաղաքացիների, երեխան կորել է։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ
Սահակ Թադևոսյանի գլխավորությամբ։

Ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը։

Ոստիկաններն ու պարեկները պարզում են ջրահեղձ եղած երեխայի ինքնությունը, ով, դեպքի վայրում հավաքվածների տեղեկություններով, 16 տարեկան տղա էր։

16։20 

Քիչ առաջ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը  հայտնեց, որ Սևանից ժամանած ջրասուզակը մոտ մեկ ժամ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերեց երեխայի մարմինը և այն դուրս բերեց ափ։

Դեպքի վայր են ժամանել նաև Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը և Արտաշատի քաղաքապետ Կառլեն Մկրտչյանը։

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։


Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր