Արտառոց դեպք՝ Կոտայքի մարզում. 1 ժամ է՝ քրեական ոստիկանները, փրկարարները, պարեկներն ու քաղաքացիները Մարմարիկ գետում որոնում են 2-ամյա տղային․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 4-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Արդեն 1 ժամից ավելի է՝ Հրազդան խոշորացված համայնքի Մարմարիկ գետի երկայնքով քաղաքացիները, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետ Արթուր Զաքարյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Վահե Գիգոլյանի գլխավորությամբ, որոնողական աշխատանքներ են իրականացնում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքացին ահազանգել է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն և հայտնել, որ իր 2 տարեկան տղա երեխան Մարմարիկ գետի ափին կորեկ է և ունի կասկածներ, որ հնարավոր է՝ երեխան անզգուշաբար հետն ընկած լինի։
Այս պահին քրեական ոստիկանները պարզում են ահազանգողի և երեխայի ինքնությունը։
Մանրամասները՝ քիչ ուշ
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։