211652_close_icon
views-count10417 դիտում article-date 16:17 15-06-2026

Առեղծվածային դեպք՝ Լոռու մարզում. 2 ժամ է՝ փրկարարները, պարեկներն ու համայնքային ոստիկանները քաղաքացիների հետ Վանաձոր քաղաքում որոնում են Փամբակ գետն ընկած 7-ամյա և 13-ամյա քույրերին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ (ԼՐԱՑՎԱԾ)

Այսօր՝ հունիսի 15-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Վանաձոր քաղաքի Առափնյա փողոցի 3-րդ հատվածում երեխան ընկել է Փամբակ գետը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Լոռու մարզային փրկարարական վարչության և Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ավետիք Նիկողոսյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնի մեծ թվով համայնքային ոստիկաններ՝ բաժնի պետի գլխավորությամբ։

Այս պահին մեծ թվով քաղաքացիներ փրկարարներ պարեկներ ու համայնքային ոստիկաններ որոնողական աշխատանքներ են իրականացնում։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ երեխան մոտ 15 տարեկան աղջիկ է և կա ականատես, ով տեսել է, թե ինչպես է նա ընկնում գետը։

Այս պահին իրավապահներն այդ քաղաքացու հետ աշխատանքներ են իրականացնում, պարզում են նաև թե մոտակա տներից կորած երեխա կա, թե ոչ։

17:00
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ փրկարարները, պարեկներն ու ոստիկանները հայտնաբերել են կորած երեխայի մորը։ Պարզվել է նաև, որ 13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ, և հիմա երկուսն էլ չկան։ Այս պահին, ցավոք, կարծես թե հաստատվում է այն տեղեկությունը, որ 2 հոգի են ընկել գետը։


Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր