Հանդիպումից երեք օր անց Էդուարդ Բաբայանը, ըստ պայմանավորվածության, համայնքապետարանի մի քանի աշխատակիցների հետ եկավ նշված տարածք, ուր հավաքվել էին բազմաթիվ բնակիչներ. Մելանյա Պետրոսյանց
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ Ժուռնալիստների միության անդամ, գրող, հասարակական գործիչ, ժողովրդի բազմահազարանոց ընթերցողների կողմից դետեկտիվ ժանրի հայկական «Ագաթա Քրիստի» Մելանյա Պետրոսյանցի էջից.
«Լավին պետք է լավ ասել
Բազմիցս գրել եմ, որ ես ՀՀ-ում այսօր եղած որևէ կուսակցության, Հ/Կ-ի, խմբավորման, անհատի համակիրը չեմ։
Լավին լավ կասեմ, վատին՝ վատ։
Այս նյութը չէի գրի, եթե երեկվա Ն․ Նորքի ծեծկռտուքի դեպքը չլիներ։
Եվ այսպես՝ մի քանի օր առաջ Առինջի Պ․ Սևակ թաղամասի մի խումբ բնակիչներով գնացել էինք Աբովյանի համայնքապետ Էդուարդ Բաբայանի մոտ ընդունելության՝ կապված տարածքային մի խնդրի։
Ճիշտն ասած, նպատակս հիմա այստեղ եղած խնդիրը ներկայացնելը չէ, այլ պաշտոնատար անձի ինքնազսպվածությունն ու պահվածքը, քաղաքացու հետ հարաբերվելու էթիկան, պարտականությունն ու դաստիարակությունն է, ինչի բացակայությունն իրեն զգացնել է տալիս բոլոր ժամանակներում և այսօր էլ շատ պաշտոնավարողների մոտ շարունակում է հանդիպել՝ վերածվելով ծեծ ու ջարդի, թշնամանքի, հասարակության լարվածության։
Հանդիպումից երեք օր անց, Էդուարդ Բաբայանը, ըստ պայմանավորվածության, համայնքապետարանի մի քանի աշխատակիցների հետ, եկավ նշված տարածք, ուր հավաքվել էին բազմաթիվ բնակիչներ։ Խոսեցին, վերցրին-դրին, թե ի՞նչ ու ինչպես կարելի է անել։ Եղան սուր քննադատություններ, տարբեր անհամաձայնություններ, մեղադրանքներ, որոնք համայնքապետը լսում էր համբերությամբ, առանց ընդհատելու, պատասխանում էր, մանրամասն ներկայացնելով իր գործունեության շրջանակներն ու եղած հնարավորությունները։
Ասեմ, որ Է․ Բաբայանին նախկինում ոչ տեսել էի, ոչ՝ լսել, ո՞վ է, ի՞նչ մարդ է, անտեղյակ էի։
Եվ ահա, հայտնվեց բնակիչներից մեկն ու, շատ ագրեսիվ քննադատությամբ, սկսեց խոսել համայնքապետի հետ։
Սկզբում Բաբայանն աշխատեց ուշադրություն չդարձնել, բայց բնակչի տոնը քիչ-քիչ ավելի ագրեսիվ, անտանելի դարձավ։ Չեմ թաքցնում, ինչպես ես, այնպես էլ հավաքված մի քանիսը, մտածեցինք, վախեցանք, որ համայնքապետը երևի էլ չդիմանա, մարդ է էլի, չդիմանա, ինչպես Նորքի թաղապետն է ասում, «իրեն հայ մարդու պես պահի» շուռ գա ու մի ապտակ հասցնի ավել-պակաս խոսողին։ Այնինչ, Բաբայանը, բավական կոռեկտ, մեծ ինքնազսպությամբ բնակչին խնդրեց՝ նման տոնով իր հետ չխոսել ու հեռանալ, իսկ ինքը պտտվեց ու շարունակեց խնդրի քննարկումը մյուս բնակիչների հետ։
Էդուարդ Բաբայանին հիմա կհաջողվի՞ խնդիրն ինչ-որ ձևով լուծել, թե ոչ, դա առաջիկայի հարց է, բայց այդ օրը նա, առաջին անգամ իրեն տեսնող բնակիչների մոտ հարգանք թողեց, որ կարողացավ պաշտոնավարողին արժանի մեծ պատասխանատվություն, ինքնազսպություն ու դաստիարակություն հանդես բերել, չտրվել սադրանքին ու չներքաշվել ծեծկրտուքի մեջ, ինչպես «քաղաքական գործիչ» Ն․Նորքի թաղապետը»։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հոկտեմբերի 15-ին Խաչատուր Աբովյանի անվան պետական Մանկավարժական համալսարանի գրադարանում տեղի էր ունեցել Ժուռնալիստների միության անդամ, արձակագիր Մելանյա Պետրոսյանցի դետեկտիվ, թվով երեք՝ «Ոստիկանը», «Օրենքով գողը», «Մեր ժամանակները» գրքերի շնորհանդեսը։
Շնորհանդեսին մասնակցում էին գրականագետներ, իրավապահ համակարգի ծառայողներ, ընկերներ, բազմաթիվ ընթերցողներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առաջին ու միակ դետեկտիվ գրասենյակի՝ «Գաբրիելյան ընդ փարթներս դետեկտիվ բյուրոյի» աշխատակազմը՝ հիմնադիր տնօրեն Հայկ Գաբրիելյանի գլխավորությամբ։
Ելույթ ունեցողները նշեցին հայ ժամանակակից գրականության մեջ դետեկտիվ ժանրի կարևորությունը և պատահական չէ ընթերցողների մեծ հետաքրքրությունը Մելանյա Պետրոսյանցի դետեկտիվ գործերի նկատմամբ, որոնք աչքի են ընկնում իրենց գեղարվեստական մեծ արժանիքներով ու միաժամանակ անթերի մասնագիտական լուծումներով ու քննարկումներով, անկախ նրանից, որ տիկին Մելանյան ունի միայն բանասիրական կրթություն։
Միջոցառումը բարձր մակարդակով անցկացրեց համալսարանի գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը։
Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի