Ողբերգական դեպք՝ Չարենցավանի Սուրբ Փրկիչ եկեղեցում. թաղման արարողության ժամանակ եկեղեցու ներսում հարվածներ են հասցրել ավտովթարի հետևանքով մահացածի կնքահորը. վերջինը հիվանդանոցում մահացել է. նրան վնասազերծել են, դանակը՝ հայտնաբերել.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզի եկեղեցիներից մեկում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Չարենցավանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Չարենցավան քաղաքում գործող Սուրբ Փրկիչ եկեղեցում թաղման արարողության ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել և վիրավորը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետ Վարդան Խաչատուրյանի և ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ, օրվա պատասխանատու Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Վահե Գիգոլյանի գլխավորությամբ:
Քրեական ու համայնքային ոստիկաններն ու պարեկները եկեղեցու ներսում և դրսում՝ տարբեր հատվածներում, հայտնաբերել են արնանման հետքեր:
Դեպքի մասին ոստիկանության Չարենցավանի բաժնից տեղեկությւոնը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խուբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Չարենցավանի քննչական բաժնի պետ Կարեն Գրիգորյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վաչե Թովմասյանի գլխավորությամբ:
Մինչ տեղում աշխատում էին քննիչներն ու քննչական կոմիտեի փորձաքրեագետը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Չարենցավանի բաժին, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քրեական և համայնքային ոստիկաններն ու պարեկները ենթադրյալ կասկածյալին տաք հետքերով հայտնաբերել ու տեղափոխել են ոստիկանության Չարենցավանի բաժին:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժավեցին տեսախցիկի առաջ խոսել ասում էին:
«Սպանվածի սանիկը օրեր առաջ Արագածոտնի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով մահացել էր և այսօր նրա թաղման արարողությունն էր, իսկ կասկածյալը մտնելով եկեղեցի, հենց այնտեղ դանակի մի քանի հարվածներ է հասցնում ավտովթար հետևանքով մահացածի կնքահորը:
Դեպքի փաստով Չարենցավանի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռվել է քրեական վարույթ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով իրավապահները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք դանակը:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 8-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 72 կմ հատվածում ավտովթար է տեղի ունեցել, և ըստ նախնական տեղեկությունների՝ կան զոհեր:
Ժամանել էր փրկարար ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ ջոկատի հրամանատար Էդգար Ավդալյանի գլխավոորությամբ:
Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Արմեն Տիգրանյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել էին նույն վաշտի պարեկներ Տիգրան Բարսեղյանն ու Վաչագան Մանուկյանը:
Պարզվել էր, որ վթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 7-ին՝ ժամը 23:45-ի սահմաններում:
Նշված հատվածում բախվել էին Գեղարքունիքի մարզի բնակիչ 45-ամյա Խաչիկ Մանուկյանի վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը և Վայոց ձորի մարզի բնակիչ 18-ամյա Նորայր Գյուլնազարյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս էին եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, «ԶԻԼ»-ն էլ, որը բարձված է եղել տուֆ քարով, կողաշրջվել էր և քարերի մի մասը թափվել էր:
Վթարի հետևանքով «ԶԻԼ»-ի վարորդ Խ. Մանուկյանն ու «Mercedes»-ի ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Նարեկ Պետրոսյանը տեղում մահացել են, իսկ Ն. Գյուլնազարյանը տեղափոխվել էր «Ապարան» բժշկական կենտրոն, որտեղ էլ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոններից մեկը:
Փրկարարներից ավելի քանի 3 ժամ էր պահանջվել, մինչև որ հատուկ տեխնիկաների միջոցով «Mercedes»-ի մահացած ուղևորին դուրս էին բերել ավտոմեքենայից, իսկ «ԶԻԼ»-ի վարորդին՝ իր ավտոմեքենայի տակից:
Դեպքի վայր էին ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մանվել Թամրազյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ոստիկանության Ապարանի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ վարչության պետ Աղասի Իսահակյանի, վարչության պետի տեղակալ Հրաչ Դավթյանի, Ապարանի բաժնի պետ Ալեքսեյ Կարապետյանցի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արա Հարությունյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել էին ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Տեսանյութը կարող եք դիտել SHAMSHYAN.com-ի տելեգրամի ալիքում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։