Հերթական խոշոր հրդեհը՝ Նուբարաշենի աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններից ու Արարատի մարզից. ժամանել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ով տեղում խիստ հանձնարարականներ տվեց պատասխանատուներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 10-ին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը այցելեց Նուբարաշենի աղբավայր:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքապետը, տեղում ծանոթանալով աշխատանքներին, բավականին խիստ հանձնարարականներ տվեց Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Կամո Արեյանին, քաղաքապետարանի համապատասխան վարչությունների ղեկավար կազմին, ասելով, որ սա արդեն համբերության բաժակի վերջին կաթիլն է:
Պետք է անցնել խիստ գործողությունների, որպեսզի վերջ դրվի աղբավայրում արդեն շարունակական բնույթ կրող արհեստական հրդեհների ստեղծմանը:
Երեկ՝ հոկտեմբերի 9-ից, ողջ գիշեր աղբավայրում առաջացած կրակի տարածման դեմ, վտանգելով իրենց կյանքը, պայքարել են Երևանի մի քանի հրշեջ-փրկարարական ջոկատներից ժամանած հրշեջ-փրկարարներ, Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Կամո Արեյանի գլխավորությամբ Երևանի քաղաքապետարանի Երևանի աղբահանության և սանմաքրման հիմնարկի թվով աշխատակիցներ, ինչպես նաև քաղաքապետ Տ. Ավինյանի հանձնարարականով՝ 15-ից ավելի ջրատար ավտոմեքենաներ են անընդհատ ջուր հասցնում հրշեջ-ավտոմքենաներին:
Տեղում հրշեջների աշխատանքը ղեկավարում է Երևանի փրկարարական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Զավեն Մելքոնյանը, ով իրավիճակի մասին անընդհատ տեղեկություններ էր փոխանցում փրկարար ծառայության տնօրենի տեղակալներ Արսեն Մկրտչյանին և Տիգրան Պետրոսյանին:
Գիշերը աղբավայր են ժամանել նաև ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, փրկարար ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը և փրկարար ծառայության տնօրենի տեղակալներ Ա. Մկրտչյանն ու Տ. Պետրոսյանը:
Այսօր նաև Տ. Ավինյանի այցից հետո նրա հանձնարարականով՝ աղբավայր են ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր հերթապահություն են իրականացնելու՝ մինչև աշխատանքների ավարտը:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։