211652_close_icon
views-count5147 դիտում article-date 18:34 25-05-2021

Սիսիանի համայնքապետարանի տղամարդիկ կամավորագրվել են և բարձրացել դիրքեր. համայնքապետարանի խոսնակ

Մամուլում շրջանառվում են լուրեր, ըստ որոնց Սյունիքում՝ Սիսիանի հատվածում հակառակորդի կողմից հնչել են կրակոցներ և կան վիրավորներ:

Սիսիանի համայնքի մամուլի խոսնակ Անի Սիմոնյանը Tert.am-ի հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց իրավիճակի վերաբերյալ:

«Մենք նույնպես տիրող իրավիճակի մասին տեղեկացել ենք մամուլից, բայց ընդհանուր առմամբ արդեն օրեր շարունակ առհասարակ մարզում իրավիճակը լարված է:

Համայնքի ղեկավարը, վարչական մասի ղեկավարները, համայնքապետարանի տղամարդ աշխատակիցներ կամավորագրվել են և բարձրացել են դիրքեր»,-տեղեկացրեց խոսնակը:

Նմանատիպ նյութեր