211652_close_icon
views-count77957 դիտում article-date 10:09 06-10-2024

Աբովյան քաղաքում մեծ հանդիսավորությամբ տոնեցին քաղաքի հիմնադրման 61-րդ տարեդարձը․ ներկա էին բազմաթիվ հյուրեր, հերոսածին մայրեր․ տեսաուղերձով հանդես եկավ քաղաքապետ էդուարդ Բաբայանը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

Երեկ՝ հոկտեմբերի 5-ին, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի բնակչությունը տոնում էր քաղաքի հիմնադրման 61-րդ տարեդարձը: 

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տոնական միջոցառմանը ներկա էին Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ, Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ, Աբովյանի պատվավոր քաղաքացի Գագիկ Ծառուկյանը, Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը, Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Կոտայքի մարզպետի տեղակալները, Արցախյան բոլոր պատերազմներին մասնակցած աբովյանցիներ, Աբովյանի բնակչությունը՝ այդ թվում Արցախյան բոլոր պատերազմներին մասնակից հերոսներ, հերոսածին մայրեր, հյուրեր Երևանից, Հայաստանի մարզերից, ԱՊՀ երկրներից ու աշխարհի տարբեր ծայրերից։

Տոնական միջոցառումները Աբովյան քաղաքում սկիզբ էին առել օրեր առաջ բացված ցուցահանդեսներով, տարբեր կրթական հաստատություններում ներկայացումներով, տոնական միջոցառումներով։

1963 թվականին հիմնադրված Աբովյան քաղաքի տոնը, որը 2000 թվականից նշվում է հոկտեմբեր ամսվա կեսերին այսօր շարունակվեց հանուն Հայաստանի և Արցախի պաշտպանության ապրած և անմահացած , լեգենդ դարձած հերոս, հետախույզ Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում կազմակերպված միջոցառումների շարքով, համերգային համարներով։ 

Աբովյան համայնքի ղեկավար Է․ Բաբայանը իր շնորհավորանքի խոսքում ներկայացրեց․ 

«Սիրելի՛ աբովյանցիներ. 
Այսօր մենք տոնում ենք մեր հարազատ քաղաքի 61-րդ տարեդարձը: Նախորդ տարի, Արցախի դեպքերով պայմանավորված, Աբովյանի հոբելյանական տարեդարձի միջոցառումները չեղարկվեցին: Համայնքը ներգրավվեց արցախահայությանը ընդունելու պատասխանատու գործում և այսօր, նաև նրանց հետ նշում ենք մեր ջերմ ու հյուրընկալ քաղաքի տոնը: 

Աբովյանը հնագույն ակունքներ ունեցող երիտասարդ ու գեղեցիկ քաղաք է, որտեղ տարբեր սերնդի ներկայացուցիչներ կողք կողքի բնակվում են որպես մի մեծ ընտանիք: 
Սիրելի՛ աբովյանցիներ. 

Ուզում եմ իմանաք, որ մեր մեծ ընտանիքում յուրաքանչյուրդ ուշադրության կենտրոնում եք: 

Մենք շարունակելու ենք աշխատել տարեցների, երիտասարդների, երեխաների և առհասարակ բոլորի համար հարմարավետ ու բարեկարգ միջավայր ստեղծելու ուղղությամբ. համատեղ ուժերով, սիրով ու հպարտությամբ շարունակելու ենք շենացնել ու զարգացնել մեր սիրելի համայնքը: 

Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր սրտացավ ու հոգատար բնակիչներին. ամենատարբեր ոլորտներում շնորհալի ու նպատակասլաց աբովյանցիներին. յուրաքանչյուրդ ձեր գործունեությամբ ճանաչելի, մրցունակ ու գրավիչ եք դարձնում մեր Աբովյանը: 

Կրկին ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Աբովյան քաղաքի 61-րդ տարեդարձի կապակցությամբ: Խաղաղություն, բարեկեցություն և ամենայն բարիք եմ ցանկանում մեր սիրելի քաղաքին, համայնքին ու հայրենիքին»:

Աբովյանցիների համար իսկական տոնի վերածված միջոցառումը վարելու պատիվը ընձեռնվել էին սիրված ու ճանաչված հաղորդավար Նազենի Հովհաննիսյանին և սիրված ու ճանաչված հաղորդավար, կոմպոզիտոր Ավետ Բարսեղյանին։ 

Հայաստանի հիմնը երբ հնչեց, երկնքում ուղղաթիռը ծածանում էր Աբովյան քաղաքի խորհրդանիշ համարվող դրոշը։ Իր անզուգական կատարմամբ հանդես եկավ սիրված ու ճանաչված երգչուհի Շուշան Պետրոսյանը, երաժշտական խմբեր։

Տոնական միջոցառման անվտանգությունը ապահովում էին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Արսեն Սարգսյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, մինչ տոնական միջոցառման մեկնարկը Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Է․ Բաբայանը, տեղայալկները, ավագանու անդամները ծաղիկներ խոնարհեցին բոլոր պատերազմներում նահատակված, լեգենդ դարձած աբովյանցիների հիշատակը հավերժացնող անմար կրակին։

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1457+
1457+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր