Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. բախվել են «Toyota»-ն ու «Honda»-ն. վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 80 մետր առաջ ընթանալով հայտնվել դաշտում. կա 5 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Գետափ-Մարտունի 78 կմ հատվածում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչներ 36-ամյա Մեսրոպ Ն.-ի վարած «Toyota» մակնիշի և 62-ամյա Սուսաննա Բ.-ի վարած «Honda» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Honda»-ի ուղևորներ, Վայոց ձորի մարզի բնակիչներ 66-ամյա Սեդա Բ.-ն, 25-ամյա Դիանա Զ.-ն, «Toyota»-ի վարորդ Մեսրոպ Մ.-ն, նրա ուղևորներ, Վայոց ձորի մարզի բնակիչներ 45-ամյա Ալիկ Խ.-ն և 36-ամյա Ռուբեն Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի, օպերատիվ է գործել Մարտունու հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգությունն են ցուցաբերել:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Ներսիկ Գրիգորյանի, Հրաչյա Գևորգյանի, վաշտի հրամանատար Արթուր Եղիազարյանի և դասակի հրամանատարի տեղակալ Սամվել Սարգսյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Տիգրան Մելոյանն ու Արտակ Մինասյանը:
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարտունու բաժնի պետ Ստեփան Հակոբյանը:
Վթարի մասին ոստիկանության Մարտունու բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին, որետեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու ավագ քննիչ Մնացականյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Մեսրոպ Ն.-ն աշխատում է «ՌԱՖ ԷԼԳՐԻԳ» ՓԲԸ-ում՝ որպես ինժեներ, իսկ վիրավորներից Ալիկ Խ.-ն և Ռուբեն Բ.-ն աշխատում են նշված ՓԲԸ-ում՝ որպես բանվոր:
Բախման հետևանքով «Honda»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, մոտ 80 մետր առաջ ընթանալով հայտնվել դաշտում:
Լուսանկարները ու տեսանյութը՝ Եղիշե Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։