Նուբարաշենի աղբավայրում շարունակվում են մի քանի մարտական հաշվարկով հրշեջների կողմից թաքնված կրակի օջախների հայտնաբերման ու այն չեզոքացնելու աշխատանքները. ժամանել է ՆԳ նախարարի տեղակալ, ՓԾ տնօրեն, գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, Նուբարաշենի աղբավայրում Երևանի տարբեր հրշեջ-փրկարարական ջոկատների հրշեջ-փրկարարներ, Երևանի քաղաքապետարանի Աղբահանության և սանմաքրման հիմնարկի աշխատակիցները շարունակում են Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնել:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն 1 ու կես ժամ է՝ աղբավայր է ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալ, Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ:
Կ. Ցուցուլյանը Փրկարար ծառայության տնօրենի տեղակալներ Տիգրան Պետրոսյանի, Արսեն Մկրտչյանի և Երևանի փրկարարական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Զավեն Մելքոնյանի հետ ստուգայց են իրականացնում՝ աղբավայրի ամենավտանգավոր հատվածներում, իսկ հհրշեջ-փրկարարները աշխատանքներ են իրականացնւմ՝ հայտնաբերելով կրակի թաքնված օճաջները և կանխում են կրակի տարածումը:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հոկտեմբերի 10-ին, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը այցելել էր Նուբարաշենի աղբավայր:
Քաղաքապետը, տեղում ծանոթանալով աշխատանքներին, բավականին խիստ հանձնարարականներ էր տվել Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Կամո Արեյանին, քաղաքապետարանի համապատասխան վարչությունների ղեկավար կազմին, ասելով, որ սա արդեն համբերության բաժակի վերջին կաթիլն է:
Պետք է անցնել խիստ գործողությունների, որպեսզի վերջ դրվի աղբավայրում արդեն շարունակական բնույթ կրող արհեստական հրդեհների ստեղծմանը:
Հոկտեմբերի 9-ից ողջ գիշեր աղբավայրում առաջացած կրակի տարածման դեմ, վտանգելով իրենց կյանքը, պայքարել են Երևանի մի քանի հրշեջ-փրկարարական ջոկատներից ժամանած հրշեջ-փրկարարներ, Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Կամո Արեյանի գլխավորությամբ Երևանի քաղաքապետարանի Երևանի աղբահանության և սանմաքրման հիմնարկի թվով աշխատակիցներ, ինչպես նաև քաղաքապետ Տ. Ավինյանի հանձնարարականով՝ 15-ից ավելի ջրատար ավտոմեքենաներ են անընդհատ ջուր հասցնում հրշեջ-ավտոմքենաներին:
Տեղում հրշեջների աշխատանքը ղեկավարում էր Երևանի փրկարարական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Զավեն Մելքոնյանը, ով իրավիճակի մասին անընդհատ տեղեկություններ էր փոխանցում Փրկարար ծառայության տնօրենի տեղակալներ Արսեն Մկրտչյանին և Տիգրան Պետրոսյանին:
Գիշերը աղբավայր էին ժամանել նաև ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը և Փրկարար ծառայության տնօրենի տեղակալներ Ա. Մկրտչյանն ու Տ. Պետրոսյանը:
Այսօր նաև Տ. Ավինյանի այցից հետո նրա հանձնարարականով՝ աղբավայր էին ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր հերթապահություն են իրականացնելու՝ մինչև աշխատանքների ավարտը:
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։