211652_close_icon
views-count42832 դիտում article-date 21:35 17-10-2024

Աշխարհի դետեկտիվները կնախանձեն հայ՝ դետեկտիվ ժանրի կին գրող Մելանյա Պետրոսյանցին․ տեղի ունեցավ նրա հերթական հեղինակային գրքի շնորհանդեսը, որին ներկա էր նաև հերոսը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Հոկտեմբերի 15-ին Խաչատուր Աբովյանի անվան պետական Մանկավարժական համալսարանի գրադարանում տեղի ունեցավ ժուռնալիստների միության անդամ, արձակագիր Մելանյա Պետրոսյանցի դետեկտիվ, թվով երեք՝ «Ոստիկանը», «Օրենքով գողը», «Մեր ժամանակները» գրքերի շնորհանդեսը։ 

Շնորհանդեսին մասնակցում էին գրականագետներ, իրավապահ համակարգի ծառայողներ, ընկերներ, բազմաթիվ ընթերցողներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առաջին ու միակ դետեկտիվ գրասենյակի՝ «Գաբրիելյան ընդ փարթներս դետեկտիվ բյուրոյի» աշխատակազմը՝ հիմնադիր տնօրեն Հայկ Գաբրիելյանի գլխավորությամբ։

Ելույթ ունեցողները նշեցին հայ ժամանակակից գրականության մեջ դետեկտիվ ժանրի կարևորությունը և պատահական չէ ընթերցողների մեծ հետաքրքրությունը Մելանյա Պետրոսյանցի դետեկտիվ գործերի նկատմամբ, որոնք աչքի են ընկնում իրենց գեղարվեստական մեծ արժանիքներով ու միաժամանակ անթերի մասնագիտական լուծումներով ու քննարկումներով, անկախ նրանից, որ տիկին Մելանյան ունի միայն բանասիրական կրթություն։

Միջոցառումը բարձր մակարդակով անցկացրեց համալսարանի գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ելույթներով հանդես եկան 

 Նաիրա Գասպարյանը՝ ԵՊՀ դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու,
 
Հայկ Գաբրիելյանը՝ գնդապետ, «Գաբրիելյան ընդ փարթներս դետեկտիվ բյուրոյի» հիմնադիր տնօրեն,
 
Արզիկ Մխիթարյանը՝ բանասիրական գիտությունների թեկնածու,
 
Ռուզան Մինասյանը՝ «Առավոտ» օրաթերթ
 
Թեմիկ Խալաֆյանը՝ գրող, արձակագիր
 
Թամարա Խոյեցյանը՝ արձակագիր
 
Միքայել Ավետիսյանը՝ փաստաբան
 
Վրեժ Սարուխանյանը՝ գրող, արձակագիր
 
Բելլա Մնացականյանը՝ բժիշկ։


Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 464+
464+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր