Կոտայքի մարզի Արզնի բնակավայրում կոտրել են «Հայփոստ»-ի մասնաճյուղի դռան փականը, տակնուվրա արել ներսն ու այնտեղից գողացել դրամարկղում և սեղանի դարակում եղած գումարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հոկտեմբերի 10-ին, գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում, որի մասին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ ստացվել են այսօր՝ հոկտեմբերի 11-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հոկտեմբերի 10-ի՝ ժամը 15:30-ից մինչև հոկտեմբերի 11-ի՝ 09:50-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք կոտրել են Արզնի բնակավայրի 10-րդ փողոցում գործող «Հայփոստ»-ի 2212 մասնաճյուղի դռան փականը, մտել ներս, տակնուվրա արել, ստահակը կամ ստահակները հավանաբար գումար են փնտրել, ապա դրամարկղից գողացել են գումարը և «Հայփոստ»-ի աշխատակցին պատկանող գումարը:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի և տեղակալի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչության օպերատիվ խումբը:
Դեպքի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Սերյոժա Ավագյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Դեպքի փաստով քննչական բաժնում «գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Հայփոստ»-ի մասնաճյուղից հափշտակել են մոտ 150 հազար դրամ:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։