211652_close_icon

Իրանն ու ԱՄՆ-ն կվերսկսեն բանակցությունները նոր միջուկային համաձայնագրի շուրջ

views-count529 դիտում article-date 12:41 26-04-2025
Իրանի և ԱՄՆ–ի բարձրաստիճան բանակցողները կհանդիպեն ապրիլի 26-ին Օմանում՝ նոր համաձայնագրի շուրջ համաձայնության հասնելու բանակցությունների համար: Այս մասին հայտնում է Reuters–ը:

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին անուղղակիորեն կբանակցի Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ պատվիրակ Սթիվ Ուիթքոֆի հետ Մասկատում՝ Օմանի միջնորդների միջոցով: Մեկ շաբաթ առաջ կողմերը հանդիպել էին Հռոմում, երկու կողմն էլ բանակցությունները որակել էին կառուցողական։ Նախատեսվում է բանակցությունները սկսել փորձագետների մակարդակով: Գլխավոր բանակցողների միջև անուղղակի հանդիպումից առաջ այս բանակցությունների ընթացքում կսկսվի պոտենցիալ միջուկային համաձայնագրի շրջանակի մշակումը:

Time ամսագրին հետ հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր. «Կարծում եմ՝ մենք համաձայնագիր կկնքենք Իրանի հետ»:

Նմանատիպ նյութեր