211652_close_icon
views-count1267 դիտում article-date 23:10 14-01-2025

Հայաստանն ու ԱՄՆ-ն սկսում են միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցությունները

Հայաստանն Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ սկսում է միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցությունները, որը հայտնի է որպես «123-րդ համաձայնագիր»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` Վաշինգտոնում Հայաստան–ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրման արարողության իր խոսքում: 

«Մենք նաև սկսում ենք բանակցությունները ԱՄՆ հետ՝ միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ, որը հայտնի է որպես «123-րդ համաձայնագիր»։ Այն կընձեռի խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման հարցում համագործակցության շրջանակ և կնշանավորի մեր հանձնառությունը միջուկային էներգիայի խաղաղ զարգացմանը՝ ապահովության, անվտանգության և չտարածման ամենաբարձր չափանիշներով»,–ասաց Միրզոյանը:

Նմանատիպ նյութեր