211652_close_icon

Երևանի Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 հիմնական դպրոցում գողացել են Հայաստանում հայտնի հեռուստաընկերություններից մեկի խմբագիրներից՝ դստեր հեռախոսը

views-count16826 դիտում article-date 09:59 11-04-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 9-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 հիմնական դպրոցում հեռախոսի գողության դեպք է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Դավիթաշենի բաժնի ծառայողներին Երևանի բնակչուհին հայտնել է, որ ապրիլի 9-ին ժամը 12։30-ից մինչև 15։30-ը ընկած ժամանակահատվածում նշված դպրոցի դասասենյակի բջջային հեռախոսների համար նախատեսված արկղից անհայտ անձը գողացել է իր դստերը պատկանող «iPhone» մոդելի բջջային հեռախոսը՝ պատճառելով 50 հազար դրամի նյութական վնաս:

Դեպքի փաստով ոստիկանության Դավիթաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տուժածի մայրն աշխատում է Հայաստանում հայտնի հեռուստաընկերություններից մեկում՝ որպես խմբագիր: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր