211652_close_icon

Հիշատակի ցերեկույթ՝ Աշոտ Նավասարդյանի անվան դպրոցում

views-count1523 դիտում article-date 17:34 28-03-2015
Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի ծննդյան 65-րդ տարեդարձի օրը նրա անունը կրող Երևանի թիվ 196 դպրոցում կազմակերպվել էր միջոցառում, որին ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բազմաթիվ հյուրեր: Մինչ միջոցառման մեկնարկը ՀՀ ԱԺ նախագահն ու Երևանի քաղաքապետը դպրոցի տնօրեն Անուշ Նավասարդյանի ուղեկցությամբ շրջել են դպրոցում, ծանոթացել կրթօջախում ստեղծված Աշոտ Նավասարդյանի անունը կրող ազգային դաստիարակության կենտրոնում ցուցադրված լուսանկարներին ու գրականությանը: Աշոտ Նավասարդյանին նվիրված միջոցառման շրջանակում էլ, որը նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ էր, բեմականացվել են հատվածներ հայ քաղաքական, պետական գործչի կյանքից ու գործունեությունից, որոնք ուղղված էին ազատ, անկախ և միացյալ Հայաստան ունենալուն: Միջոցառումն ուղեկցվել է ազգագարական երգ ու պարով:

Նմանատիպ նյութեր