Երևանի Հայրապետ Հայրապետյանի անվան թիվ 78 հիմնական դպրոցում բացվել է դպրոցի շրջանավարտ, ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված շարքային Սասուն Մկրտչյանի անվան դասասենյակ
Երևանի քաղաքապետարանի ենթակայության Հայրապետ Հայրապետյանի անվան համար 78 հիմնական դպրոցում հանդիսավոր պայմաններում բացվել է դպրոցի շրջանավարտ, ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված շարքային, հետախույզ-գնդացրորդ Սասուն Մկրտչյանի անվան դասասենյակ: Կրթօջախի աշակերտները ներկայացրել են Սասուն Մկրտչյանի կենսագրությունն ու մարտական ուղին, կատարած սխրանքը:
Հուշ- ցերեկույթն ուղեկցվել է մեր ազգային ազատագրական պայքարի հերոսական էջերով ու հայրենասիրական երգերով: Միջոցառմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետի խորհրդական Գրիգոր Սարիբեկյանը, քաղաքապետարանի աշխատակիցներ, Սասունի ծնողները, հարազատները, զինակից ընկերներն ու դասընկերները, բազմաթիվ հյուրեր:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]