Սրբապղծություն՝ Փարաքար գյուղում․ 30 տարի հետո Հայաստան վերադարձած եղբայրը ընտանեկան գերեզմանից հանել է քրոջ դագաղը ու տեղափոխել այլ վայր՝ ասելով, թե նա և եղբայրը տեղ չունեն այդտեղ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երեկ՝ մարտի 22-ին, SHAMSHYAN.com էր դիմել Արմավիրի մարզի Փարաքար գյուղի բնակիչներից մեկը, ով իր զայրույթն ու բողոքն էր արտահայտում, ասելով, որ մարդ ինչ աստիճանի ստոր պետք է լինի, որ հարազատի գերեզմանը անարգի։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում տղամարդը մատնացույց էր անում Փարաքար գյուղի գերեզմանատան այն հատվածը, որը համարվում է իրենց ընտանեկան գերեզմանը ու զայրացած մատնացույց էր անում նաև գերեզմանի այն հատվածը, որտեղ անցյալ տարի ինքը հուղարկավորել էր քրոջը, իսկ մի քանի օր անց հերթական այցի ժամանակ նկատել էր, որ քրոջ գերեզմանը փորած է և փոսից դագաղը բացակայում է։
Մի քանի օր փնտրել էր և ի վերջո պարզել եղելությունը ու մնացել է ապշած, թե ինչ աստիճանի մարդ պետք է ստոր լինի, որ նման քայլի դիմի։
Նա ասում էր․ «Գերեզմանը անարգել է իմ մյուս եղբայրը, ով երկար տարիներ բնակվել է Ռուսաստանի Դաշնությունում ու միայն վերջերս է ժամանել Հայաստան ու իր ևս գործը արել։ Մի քանի օր շարունակ ման եմ եկել, վերջապես գտել եմ, որտեղ է տարել ու հուղարկավորել մեր քրոջը, գտել եմ նաև այն մարդկանց, ովքեր գերեզմանափորեր են աշխատում ու իրենք ասեցին, որ եղբորս պատվերով են արել։ Հիմա մեր ընտանեկան գերեզմանից մոտ 700-800 մետր հեռավորության վրա է գտնվում նոր գերեզմանը։ Դիմել եմ Էջմիածնի ոստիկանություն, բայց դեռևս չգիտեմ, թե ինչ ընթացք են տվել։ Հիմա պահանջում եմ, որպեսզի «սրբապիղծը» օրենքի ողջ խստությամբ պատասխան տա իր արարքի համար։ Ասում է, թե իբրև քույրս անբարոյական է եղել և թե ես հետագայում որ մահանամ, պետք է մեր ընտանեկան գերեզմանոցում չհուղարկավորվեմ»։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բազմաթիվ փարաքարցիներ դրական էին նկարագրում մահացած կնոջը, ասելով․ «Նա երբևէ վատ վարք չի ցուցաբերել, նրա կողմից երբևէ վատը չենք տեսել, բացի լավից, իսկ դագաղը գերեզմանից տեղափոխած եղբայրը 30 տարուց ավելի չի էլ հետաքրքրվել ընտանիքի անդամներով ու հիմա որոշել է, որ քույրը պետք է ընտանեկան գերեզմանում չլինի։ Ուզում ենք հավատանք, որ կոշտ իրավական գնահատական կտրվի այդ արարքի համար, որը դատապարտելի է անգամ Աստծո կողմից»։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։