211652_close_icon
views-count94443 դիտում article-date 16:06 10-10-2023

Արտակարգ իրավիճակ՝ Փարաքար գյուղում. «Զվարթնոց» օդանավակայանից դուրս եկող կեղտաջրերը՝ համաճարակի պատճառ. դեպքի վայր են ժամանել Արմավիրի մարզպետն ու Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հոկտեմբերի 9-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում: Փարաքար վարչական շրջանի Կարեն Դեմիրճյան և Ֆրանց Վերֆել փողոցների խաչմերուկում «Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցների կողմից տրված սխալ տեղեկատվության արդյունքում Փարաքար գյուղի բնակիչները ջրագծի աշխատանքներ կատարելիս անզգուշաբար վնասել են «Զվարթնոց» օդանավակայանի համար տեղադրված կեղտաջրերի հեռացման խողովակի մի հատված:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակիչները փորձել են իրենց ուժերով լուծել շատ կարևոր ջրագծի հարցը և «Զվարթնոց» օդանավակայանում հանդիպել են աշխատակիցներից մի քանիսին և տեղեկացրել, որ իրենք տրակտորով փորման աշխատանքներ են կատարելու, և որպեսզի սխալ հատված չփորեն, քանի որ գյուղացիները տեղեկացված էին, որ այդ հատվածով կոյուղատար ու ջրագիծ է անցնում, «Զվարթնոցից» խնդրել էին իմանալ՝ արդյո՞ք օդանավակայանի կոյուղատարերը իրենց կողմից փորման աշխատանքներ կատարելու հատվածում են:

«Զվարթնոցից» հայտնել են, որ գյուղացիները կարող են հանգիստ իրենց գործը անել: Ու մարդիկ, սեփական միջոցներով, սկսել են աշխատանքներ կատարել: Պարզվել է, որ «Զվարթնոցի» հայտնած տեղեկությունը սխալ է, և գյուղացիները վնասել են «Զվարթնոց» օդանավակայանի կողմից օգտագործվող կեղտաջրերի կոյուղատարը:

Ժամերի ընթացքում վնասված  կոյուղատարից դուրս եկած կեղտաջրերը ողողել են ողջ տարածքը:

Մի քանի տոննա կեղտաջրերը անխնա հոսում էին՝ լցվելով բնակիչների տներն ու այգիները:

Իրավիճակի՝ վերահսկողությունից դուրս գալու պատճառով, բնակիչները դեպքի մասին տեղեկացնում են Արմավիրի մարզպետ Էդուարդ Հովհաննիսյանին և Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանին:

Վերջիններս ժամանում են դեպքի վայր, տեղում ծանոթանում խնդրին, սակայն, քանի որ գիշեր էր, մարզպետն ու վարչականի ղեկավարը որոշում են, որ աշխատանքները պետք է կատարվեն առավոտյան:

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, արդեն մի քանի ժամ է՝ Արմավիրի մարզպետարանի և Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի աշխատակազմից արդեն սկսել են աշխատանքներ կատարել՝ վնաված կոյուղատարը նորոգելու ուղղությամբ:

Ամբողջ տեխնիկան, որի մեջ է մտնում հատուկ ավտոմեքենան, որով 10-ից ավելի անգամ ամեն տեղափոխելը 3 տոննայի չափ կեղտաջրերի հեռացումն էր, նաև տրակտորը, հատուկ խողովակը, այդ ամենը արվեց Փարաքար խոշորացված համայնքի կողմից: Աշխատանքները ղեկավարում է համայնքի ղեկավար Դ. Մինասյանը:

Գյուղացիները նույնպես միացել էին աշխատանքներին:

Բնակիչ-վարչական շրջանի ղեկավար-մարզպետ համագործակցված գործողություններն ապացուցեցին ժողովրդական հայտնի ասացվածքը, որ «գյուղ կանգնի, գերան կկոտրի»:

Զվարթնոց օդանավակայանից էլ ընդառաջեցին մարզպետին և Փարաքար վարչական շրջանի ղեկավարին, և մի որոշ ժամանակ դադարեցրին կեղտաջրերի բացթողումը՝ խողովակաշար:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված հատվածում կան նաև ավելի լուրջ խնդիրներ՝ ոոռոգման և խմելու ջրախողովակների վերականգնման ուղղությամբ:

Մարզպետարանն ու վարչական շրջանն էլ արդեն աշխատանքներ են կատարում՝ հիմնովին նոր ջրագծեր, այդ թվում՝ ջրահեռացման, անցկացնելու ուղղությամբ:

Այս պահին աշխատանքները շարունակվում են:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 134+
134+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր