211652_close_icon
views-count27603 դիտում article-date 12:18 05-03-2025

ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հանձնարարականի հետքերով. Կոտայքում պարեկները հայտնաբերել են հերթական անչափահաս վարորդին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանին հանձնարարականներ են տվել, որպեսզի Պարեկային ծառայությունը շարունակի պայքարել անչափահաս վարորդների հայտնաբերման ուղղությամբ: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ մարտի 5-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Կոտայքի մարզում անչափահաս տղան ավտոմեքենա է վարում:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի գլխավորությամբ պարեկները կարողանում են կարճ ժամանակում տեղեկություններ ստանալ, թե Կոտայքի մարզի որ հատվածում է կասակծելի «Ford Fusion» մակնիշի ավտոմեքնան, որի վարորդը անչափահաս է: 
 
Պարեկները ճշտում են ավտոմեքենանայի գտնվելու վայրը, որից հետո «Առինջ մոլ»-ի հարևանությամբ գտնվող տարածքում նկատում են կասկածելի ավտոմեքենան և կանգնեցնում են վարորդին, ապա տեղում պարզվում է, որ տեղեկությունը հավաստի է: 

Վարորդը 16-ամյա Էրիկ Բ.-ն է, ով վարորդական իրավունքի վկայական չունի: 

Դեպքի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Կոտայքի մարզի պահպանվող հատուկ տարածք: 
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր