Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում. Դիլիջանում բախվել են «Skoda»-ն ու «ՈՒԱԶ»-ը. կան վիրավորներ. օպերատիվ են գործել Դիլիջանի հիվանդանոցի բժիշկներն ու տեղի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 08:40-ի սահմաններում Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցում բախվել են Երևանի բնակիչ 50-ամյա Արմեն Ն.-ի վարած «Skoda» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 31-ամյա Լևոն Մ.-ի վարած «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու «Skoda»-ի ուղևոր, Երևանի բնակիչներ 24-ամյա Լիանա Ն.-ն և 50-ամյա Հասմիկ Մ.-ն մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Դիլիջանի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Դիլիջան» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկնեը՝ գումարտակի հրամանատար Արթուր Բեժանյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ակուլյանն ու Ասատրյանը:
Դեպքի մասին ՊԾ Տավուշի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին, ոտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Վարդան Մազյանի և օրվա պատասանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Եղիշե Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։