Արագածոտնի մարզում պարեկները, փրկարարներն ու Աշտարակի քաղաքապետարանը կամուրջների վրայից հեռացնում են մահաբեր սառցաբեկորները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վերջին օրերին հանրապետությունում տեղացած առատ ձյան ու բքի պատճառով պակաս վտանգավոր չեն մայրաքաղաքում և մարզերում գործող կամուրջները, որոնց վրա առկա են սառցալեզվակներ, որոնք ամեն պահի հնարավոր է պոկվեն ու ընկնեն, ու այդ պահին եթե կամրջի տակով ավտոմեքենաներ անցնեն, ապա սառույցը կվնասի մեքենան ու տեղի կունենա ճանապարհատրանսպորտային պատահար, այդ թվում՝ ողբերգական ելքով:
Երևանից դուրս մարզային ճանապարհներին կամուրջների վրա առկա վտանգավոր սառցալեզվակները պետք է հեռացնեն մարզպետարանի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցները:
Սակայն մինչ նշված կառույցների պատասխանատուները արջաքուն մտած կորոշեն՝ երբ իրականացնեն այդ աշխատանքները, ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հանձնարարականներով՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ՆԳՆ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի գլխավորությամբ մարզերում պարեկները, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ, գեներալ մայոր Կամո Ցուցուլյանի հանձնարարականով՝ փրկարարները իրենք են իրենց ուժերով կոամուրջների վրայից պոկում շատ դեպքերում հանրության կողմից «մահաբեր սառցաբեկորներ» անունը ստացած այդ սառույցները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2 օր է՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ համագործակցելով ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Արագածոտնի մարզի փրկարարական վարչության և Աշտարակի, Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատների հետ, ապա նրանց միացած Աշտարակի քաղաքապետարանի աշխատակիցները՝ քաղաքապետ Թովմաս Շահվերդյանի գլխավորությամբ Արագածոտնի մարզում մի իսկական պայքար են սկսել կամուրջների վրայից հեռացնելով վտանգավոր սառույցները, որոնք, կարելի է ասել, ամեն պահի հնարավոր է պոկվեն ու վարորդների համար դառնան մի իսկական պատուհաս:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։