211652_close_icon
views-count862 դիտում article-date 22:42 25-02-2025

Ուկրաինային միջուկային զենք տրամադրելու Զելենսկու կոչն անլուրջ է. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն անլուրջ է անվանել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու կոչը՝ երկիր վերադարձնել միջուկային զենքը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ Միացյալ Նահանգների պետքարտուղարության ղեկավարը Breitbart News-ին տված հարցազրույցում այդպես է արձագանքել Ուկրաինայի ղեկավարի խոսքերին։

«Չեմ կարծում, որ ինչ-որ մեկը դա լուրջ կընդունի, և չեմ կարծում, որ ուկրաինացիներին միջուկային զենք տալը լուծում է»,- ասել է Ռուբիոն՝ Կիևի պահանջն անիրատեսական համարելով։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է, ընդհակառակը, կրճատել միջուկային զենք ունեցող երկրների թիվը։ Ամերիկացի պետքարտուղարն ընդգծել է, որ միջուկային զենքի վերադարձը Կիև չի լինի ուկրաինական հակամարտության լուծում։

Ավելի վաղ Ուկրաինայի առաջնորդը միջուկային զենք ու հրթիռներ էր խնդրել արևմտյան երկրներից։ Բացի այդ, նա դիմել է արևմտյան երկրներին՝ ուկրաինական բանակին ֆինանսական օգնություն տրամադրելու խնդրանքով։
 

Նմանատիպ նյութեր