211652_close_icon
views-count2017 դիտում article-date 21:41 25-02-2025

Գերմանիան թուրքական արտադրության Dubai շոկոլադներում հայտնաբերել է ալերգիայի հարուցիչ

Գերմանիայի «Սննդամթերքի նախազգուշացում» կայքը տեղեկացրել է, որ թուրքական Miskets ապրանքանիշի 100 գրամանոց Dubai շոկոլադում հայտնաբերվել է պիտակավորման մեջ չնշված տարր՝ քունջութ:

Նշվում է, որ այն կարող է ալերգիկ ռեակցիաներ առաջացնել, այդ թվում՝ կարմրածություն, փորլուծություն, դժվարաշնչություն և անաֆիլաքսիա (ծանր ալերգիկ ռեակցիա), ինչի պատճառով էլ շոկոլադի վաճառքն արդեն դադարեցվել է:

Սպառողներին հորդորվում է չօգտագործել այն, իսկ նրանք, ովքեր գնել են ապրանքը, կարող են այն առանց կտրոնի վերադարձնել գնման կետ և ստանալ փոխհատուցում:

Թուրքական Miskets ընկերության կողմից պաշտոնական արձագանք դեռևս չի եղել:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Նմանատիպ նյութեր