Գործնականում անհնար է ստույգ որոշել այս շրջանում տարածված ալերգիայի հարուցիչն առանց բժշկական ախտորոշման. ՀԱ
«Շարունակվում է ծաղկունքի շրջանը, իսկ դա նշանակում է, որ ալերգիայով տառապող մեր համաքաղաքացիների արցունքների ժամանակն է,- գրել է «Հայոց Աշխարհ» օրաթերթը:- Կարելի՞ է կանխել այդ պատուհասը։ Ալերգիայի (բուսական և ոչ միայն) ախտորոշման ի՞նչ մեթոդներ գոյություն ունեն, և որքանո՞վ են դրանք ստույգ։
Ներկայումս բժիշկներին հայտնի է 20 հազար ալերգեն։ Ստույգ որոշել հարուցիչը առանց բժշկական ախտորոշման, գործնականում անհնար է։ Առավել հաճախ ալերգիան քողարկվում է սովորական մրսածության դիմակի տակ։ Մարդը դեղորայք է ընդունում՝ չկասկածելով անգամ, թե որն է իր տհաճությունների աղբյուրը։
Բարեբախտաբար բժիշկներն անզեն չեն։ Նրանց զինանոցում կա ճշգրիտ ախտորոշման մեթոդների և ռեակտիվների բավական մեծ քանակություն, որոնք թույլ են տալիս բացահայտել հիվանդությունը ամենավաղ փուլում՝ պարզելով արյան մեջ հակամարմինների մակարդակը, որոնք որոշակի խտության հասնելու դեպքում հանգեցնում են ալերգիկ տառապանքների» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։